ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Մենք ունենք մեր սեփական օրակարգը»

«Մենք ունենք մեր սեփական օրակարգը»
11.03.2016 | 00:58

ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ
(ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ)

-Պարոն Քոքոբելյան, Ազատության հրապարակը տևական ժամանակ «զբաղեցրել» են «Նոր Հայաստանի» «տղերքը»։ Որքանո՞վ է հիմնավոր թեզը, որ դա արվում է, որ, երբ բուն քաղաքական զարգացումներն սկսվեն, ընդդիմադիր դաշտի` Ազատության հրապարակի մոդերատորը դառնան իրենք: Ասել է` նրանք չեն ուզում հրապարակը որևէ մեկին տալ:
-Ազատության հրապարակը ֆիզիկական տարածք չէ, որ որևէ մեկը պահի կամ չպահի. պահելու-չպահելու խնդիր չի կարող լինել, քաղաքական պրոցեսներն են որոշում ամեն բան, այդ պրոցեսներն են, որ կարող են զարգանալ կամ չզարգանալ և` այնպիսի հունով, որ բերեն հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիայի: Եթե չկան նման քաղաքական պրոցեսներ, մնացած բոլոր տարբերակներում հնարավոր չէ «պահել» հրապարակը:
-Դե, կոնկրետ Մարտի 1-ի հիշատակի միջոցառման ժամանակ Դուք և բոլորս ականատես եղանք, որ «զարգացումները» տեղափոխվեցին դեպ Մյասնիկյան հրապարակ, որովհետև կարծես թե կար Մարտի 1-ի մոդերատորի խնդիր:
-Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կարևոր օրակարգերով հանրահավաքները պարտադիր չէ, որ տեղի ունենան Ազատության հրապարակում: Իհարկե, օրենքի տառը պահելը լավ բան է, բայց երբ հավաքվում են բազմահազար մարդիկ, ապա ինչ-որ մեկը, լինի պետական ինչ-որ մարմին կամ քաղաքապետարան, չի կարող խոչընդոտել այն, այնպես որ, մոդերատորությունը նախ բովանդակային պետք է լինի:
-Չէ, ես այլ բան նկատի ունեի, որ ընդդիմությունն ամենակարևոր հարցերում անգամ չի կարողանում միավորվել՝ ո՛չ ընտրությունների, ո՛չ սահմանադրական հանրաքվեի, ո՛չ հիշատակների, և դա այն դեպքում, երբ արդեն սեղանին է ամենակարևոր փաստաթուղթը` Ընտրական օրենսգիրքը: Ի դեպ, «Ազատ դեմոկրատները» ինչպե՞ս է առաջ շարժվելու նախընտրական այս տարում:
-Բազմիցս ասել եմ՝ մենք ունենք մեր օրակարգը և մեր գործընկերների հետ կարողանալու ենք համախմբվել ու առաջ տանել մեր գաղափարները: Մենք ներկայացնելու ենք պլատֆորմ ու օրակարգ, որը Հայաստանն այս վիճակից հանելու լուրջ ծրագիր է` թե՛ մարդկային ներուժի, թե՛ քաղաքական բաղադրիչների, թե՛ քաղաքական գործընթացների առումով, և վստահ եղեք, որ այն այնպիսի ռեզոնանս կառաջացնի, որին կմիանան շատերը, և որը, անկասկած, կհասցնի դրական արդյունքի:
-Միայնա՞կ:
-Ոչ, արդեն իսկ ասացի` համախումբ-միատեսակ մտածող ուժերով:
-Անուններ:
-Դեռ վաղ է:
-Իսկ գիտե՞ք այն խոսքը՝ երեկ ուշ էր, այսօր շուտ է։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն արդեն ասել է` ոչ մի համախմբում:
-Մենք Նիկոլին առաջարկ չենք արել, և ես նրան նկատի չունեի:
-Միևնույն է, Նիկոլն ասել է` միայնակ եմ գնում ու հաղթում:
-Ճիշտ է արել, դա նրա իրավունքն է:
-Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ մի պահի միանաք, ասում են` երբեք մի ասա երբեք:
-Ոչ, մենք ունենք մեր սեփական օրակարգը:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ